Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ադրբեջանցի նախարարը «ճանաչել» է ԼՂՀ-ն

Ադրբեջանցի նախարարը «ճանաչել» է ԼՂՀ-ն
28.11.2012 | 17:01

Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի միջազգային մրցաշար կազմակերպելու առաջարկով: Այս առնչությամբ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռազիմովն ասել է, թե ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե ադրբեջանցի բոլոր հյուրերը կարողանան անվտանգ պայմաններում մասնակցել մրցաշարին:

Փաստորեն, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե չկա այդպիսի պետություն` ԼՂՀ, այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն իսկ ճանաչել է Արցախ-պետությունը, որտեղ ՖԻԴԵ-ն մտադիր է մանկական շախմատի միջազգային մրցաշար անցկացնել:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ